Խոշոր հրդեհ՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ում, պատճառվել է 15 մլն դրամի վնաս
Հոկտեմբերի 20-ին, Երևանում «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գործարանի տարածքում գործող «Ֆրի Էներջի» արևային պանելների պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 500 ք. մ. տարածք և ներսում պահվող արևային պանելները:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ընկերությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս: