հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Արգիշտի Մինասյանը, Opel մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում՝ քարերի վրա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մինասյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ,19-ամյա Մ.Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներհ ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել Գավառի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, ովքեր համատեղ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Գավառի հիվանդանոցի բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

  • Կիսվել: