չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Tesla»-ն ու «Mercedes»-ը

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Tesla»-ն ու «Mercedes»-ը

Երեկ՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է նաև լուսացույցը։

  • Կիսվել: