երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. «06»-ը մխրճվել է «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «06»-ը մխրճվել է «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մելիք Շահվերդյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղու (Մելքումովի փողոցի թիվ 26/2 հասցեի դիմաց) բախվել է Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գառնիկ Դիլբարյանի կողմից կայանած «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Գարիկ Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԵրքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: