հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Dodge Caliber-ն ու Opel-ը

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Dodge Caliber-ն ու Opel-ը

Այսօր՝ մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:55-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Dodge Caliber և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

 

  • Կիսվել: