Խորենացի փողոցում տեղի կունենա լուսացույցների փոփոխություն
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 12-ին Երևան քաղաքի Խորենացու փողոց-Քրիստափորի փողոց խաչմերուկի Խորենացու փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Այս մասին հայտնում են ՃՈ-ից: