շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է. Arca համակարգն անխափան աշխատում է

Խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է. Arca համակարգն անխափան աշխատում է

«Արմենիան քարդ»-ը տեղեկացնում է, որ Arca համակարգի հետ կապված խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է:
 
«17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է, և համակարգն անխափան աշխատում է։ Մեր տեխնիկական թիմը շարունակում է համակարգի մշտադիտարկումն ու ձեռնարկում քայլեր՝ հետագա խնդիրները կանխարգելելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք՝ այսօր առավոտից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել էր Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել քարտային որոշ գործարքներ: Կեսօրից հետո համակարգի աշխատանքը վերականգնվել է, և խնդիր է եղել միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։
 

  • Կիսվել: