շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խաչատուր Քոքոբելյանի հայրը գտնվել է

Խաչատուր Քոքոբելյանի հայրը գտնվել է

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ գտնվել է իր հայրը, որը հուլիսի 29-ից կորած էր համարվում։

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:

Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:

Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:

Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատուր Քոքոբելյանը:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ որոնվում է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

  • Կիսվել: