կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կգործարկվի հիփոթեքային վարկի սպասարկման վճարի տոկոսների վերադարձի էլեկտրոնային հարթակը

Կգործարկվի հիփոթեքային վարկի սպասարկման վճարի տոկոսների վերադարձի էլեկտրոնային հարթակը

2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում ենք գործարկել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակը։

Խիստ կարևորում եմ այս հարթակի ներդրումը, քանի որ վերջինիս ներդրման արդյունքում՝

շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ։

Էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետները․ գործող 19 աշխատանքային օրվա փոխարեն եկամտային հարկի գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Հ.Գ. մինչ էլեկտրոնային հարթակի տեղադրումը աշխատում ենք վերադարձի պրոցեսը ավելի արագ կազմակերպելու ուղղությամբ:

  • Կիսվել: