ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը նվազագույնը տարօրինակ է. Աբովյան

ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը նվազագույնը տարօրինակ է. Աբովյան

ԿԳՄՍ նախարարի շուրջ բոլոլան հասունացել էր բավականին շուտ,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա նշել է, որ ամեն ինչ «մութ ուժերին» վերագրելու իշխանական փորձերը սխալ են:

Պատգամավորը, մասնավորապես, նշել է.

«Իրականում ամբողջ բոլոլան ԿԳՄՍ նախարարի շուրջ հասունացել էր բավականին շուտ և իշխանության փորձերը վերագրել ամեն ինչ "մութ" ուժերի սադրանքների չափազանց սխալ է։


Ես բազմաթիվ անգամներ գրել եմ, ասել եմ, մատնանշել եմ որ "հեղափոխական" դրսևորումները, որոնք ցուցաբերում է նախարարը, կտրուկ անընդունելի են հայ հասարակաթյան կողմից շատ պարզ պատճառով՝ մենք լինելով ազգակենտրոն հասարակություն, չենք կարող ընկալել նեբլիբերտարիանական "կոսմոպոլիտ“ (վատ առումով իհարկե) քայլերը։ Ասեմ ավելին, ես անձամբ համարում եմ ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականությունը նվազագույնը՝ տարօրինակ և անհիմն ռադիկալ։ Սկսած մարմնավաճառ տրանսվեստիտի հանդիպումից վերջացրած շարունակական սկանդալային որոշումներով։


Ախր ինչպես բացատրեմ մեր իշխանավորներին, որ ինքնահավանությունը և համոզմունքը՝ թե իրենք երբեք չեն սխալվում (իսկ իշխանության կողմից արձագանքը հենց այս մոտեցումն է փաստում) շատ վտանգավոր է երկրի համար։
Մի խոսքով, այսօր հակաԿԳՄՍական ընդվզում և՛ սպասված էր, և՛ տրամաբանական»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամներն ու ԵՊՀ ուսանողները ԿԳՄՍՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

  • Կիսվել: