երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հայերենի իմացության բարելավման նպատակով

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հայերենի իմացության բարելավման նպատակով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հայերենի իմացության բարելավման նպատակով:

 

Դրամաշնորհային մրցույթի հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ կտրամադրվի դրամական հատկացում, որի բյուջեն կազմում է 4 մլն 560 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

 

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ (4-9-րդ դասարաններ) երեխաների հայերենի իմացության մակարդակի բարելավումը՝ դպրոցական ուսումնական նյութի յուրացման և ուսման առաջադիմության բարձրացման նպատակով:

Մրցույթին ներկայացվող ծրագրերն իրականացվում են երկու փուլով.

  • նախապատրաստական՝ դպրոցականների ներգրավում, խմբերի ձևավորում,
  • իրականացման՝ հայոց լեզվի ուսուցում 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում:

Որակավորման տվյալների չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

  1. հայերենի` որպես օտար կամ երկրորդ լեզվի ուսուցման դասընթացներ կազմակերպելու փորձառության մասին վկայող փաստաթղթերի (պայմանագրեր, հաշվետվություններ, ամփոփագրեր և այլն) պատճենները,
  2. վարչակազմի հետ աշխատանքային պայմանագրերի և/կամ հաստատված հաստիքացուցակի պատճենները,
  3. կազմակերպության կողմից կիրառվող ուսումնական ծրագիրը, իսկ հրատարակված ուսումնական նյութերի առկայության դեպքում`ուսումնական նյութերի ցանկը և տիտղոսաթերթերի պատճենները` նշելով հեղինակային իրավունքը,
  4. նախկինում իրականացրած նմանատիպ դասընթացների վերջնարդյունքների մասին վկայող նյութեր` մուտքի և ելքի քննական թերթիկներ, հարցումներ, ուսումնասիրության կամ մշտադիտարկման արդյունքներ և այլն,
  5. կորպուսային վերլուծություն կամ կազմված բառացանկ, թեմատիկ տեքստերի հավաքածու և այլն,
  6. դասախոսների /մասնագետների/ մասնագիտական որակների, ունակությունների և կարողությունների մասին տեղեկություն /CV/:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգով մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 14:00-ն ներառյալ։

  • Կիսվել: