հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․

1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն,

2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում,

3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարում։

Առաջին հարցի քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։ Երկու քվեարկությունն էլ անցել են միաձայն։

Նիստի ընթացքում ընդունվել է նաև աշխատակարգի փոփոխությունը, իսկ ռեկտորի մրցույթի օր է նշանակվել ս․թ․ դեկտեմբերի 18-ը։

  • Կիսվել: