հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից

Կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից

Երեւանի քաղաքապետի պարտականությունները կատարող Լեւոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդմոն Ղազարյանն ազատվել է աշխատանքից:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նույն որոշմամբ, այգու տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ եւ 130-րդ հոդվածներով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով եւ հիմք ընդունելով Է.Ղազարյանի դիմումը ՝

Էդմոնդ Ղազարյանին՝ 2023 թվականի մարտի 21-ից ազատել «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից եւ աշխատանքային վերջին օր համարել 2023 թվականի մարտի 20-ը։

2.«Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: