երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Եգիպտոսի և Իրաքի Հայոց թեմերում

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Եգիպտոսի և Իրաքի Հայոց թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ․ Ղուկաս աբեղա Հոխանյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը և Տ․ Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ Իրաքի Հայոց թեմում։

Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

  • Կիսվել: