ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Ի մասնավորի՝
  • պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված,
  • առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • բացակայել է առանձնացված տարածքը լվացող և ախտահանող նյութերի, աշխատանքային գործիքների ու պարագաների համար։
«Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, «Էվրի Դեյ» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական շինությունը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
 
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: