կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կարող ենք ոչ մի ծրագիր չանել, նստել՝ տրանսպորտը սուբսիդավորել». Ավինյան

«Կարող ենք ոչ մի ծրագիր չանել, նստել՝ տրանսպորտը սուբսիդավորել». Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ավագանու նիստի ժամանակ տրանսպորտի ուղեվարձի վերաբերյած նախագծի մասին խոսելիս ասաց, որ այսպիսով ոլորտում ամբողջական ստվերը համարվում է վերացված։

Նա, մասնավորապես, նշեց. «Այդ գումարները նոր տոմսային համակարգի գներով մուտք են լինում Երևանի քաղաքապետարան, և նույնիսկ այդ պայմաններում մենք շարունակելու ենք սուբսիդավորել Երևանի հանրային տրանսպորտի ոլորտը։ Այո, ավելի նվազ չափով, բայց շարունակելու ենք»:

Ավինյանը հավելեց, որ ամեն գումարի տակ կան ծրագրեր. «Կարո՞ղ ենք արդյոք այս ամբողջ գումարներն ուղղել տրանսպորտին։ Կարող ենք, իհարկե կարող ենք։ Կարող ենք ոչ մի ծրագիր չանել, ամբողջ կյանք նստել՝ տրանսպորտ սուբսիդավորել բոլորս միասին ու ասել՝ ժողովուրդ ջան, էս է, եկեք պահենք 97 թվի՝ մասնավորին տրվող 100 դրամը»:

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգը սահմանելու մասին նախագիծը քիչ առաջ ընդունվեց:

  • Կիսվել: