Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանին, Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, գրում է 1lurer.am-ը:
Նա նշել է, որ տեսակցության ժամանակ Կարմիր խաչի պատվիրակները ծանոթացել են Ադրբեջանում ազատազրկված քաղաքացիների կեցության պայմաններին, հարցրել առողջական վիճակի մասին, օգնել` կապ հաստատել հարազատների հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ Ադրբեջանում գերեվարված Արցախի ու Հայաստանի քաղաքացիներին այցելել էին 2019-ի տարեվերջին: Սա ԿԽՄԿ անդամների այս տարվա առաջին այցն է Ադրբեջանում ձերբակալված հայերին:


