հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նախընտրական խոստումներս կատարված չեն, խարդախությամբ ու քցելով հարստություն կուտակածները չեն ենթարկվել պատասխանատվության, մարտի 1-ի մեղավորները՝ ևս. Փաշինյան

Նախընտրական խոստումներս կատարված չեն, խարդախությամբ ու քցելով հարստություն կուտակածները չեն ենթարկվել պատասխանատվության, մարտի 1-ի մեղավորները՝ ևս. Փաշինյան

Իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։

«Հայաստանը գործում է իր լիազորությունների շրջանակներում, այդ թվում՝ հայ ժողովրդի տված մանդատի շրջանակներում»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, թե նախընտրական իր խոստումները կհամարի իրականացված, եթե, ինչպես խոստացել է, թալանվածը մինչև վերջ հետ բերվի։

«Ու տակը մնա այն, ինչին ձեզ հայտնի շրջանակներն արժանի են, այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է, կհամարեմ, որ խոստումը կատարված է այն ժամանակ, երբ մարտի 1-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, խարդախությամբ ու քցելով հարստություն կուտակածները ենթարկվեն պատասխանատվությամբ, հիմա չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարված են»,- նշեց նա։

  • Կիսվել: