կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարության որոշմամբ անկողնային պարագաներ, սրբիչներ և կոշիկ արտադրող ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ անկողնային պարագաներ, սրբիչներ և կոշիկ արտադրող ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում մաքսատուրքից ազատեց «ԱՆԻԹԵՔՍ» ՍՊ ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել անկողնային պարագաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 7․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 120 աշխատատեղ՝ 163 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև170-ի՝200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է7․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 628 մլն դրամ:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷԼՄԱ ՇՈՒԶ» ՍՊ ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել կոշիկի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․3 մլրդ դրամի ներդրում, որից 271․7 մլն դրամը հումքի, իսկ մնացած մասը սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև60-ի՝152 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է271․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13․5 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը, որի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել սրբիչների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 510 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 4․58  մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 84 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև120-ի՝290 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է4․58 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232 մլն դրամ:

  • Կիսվել: