երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային

Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային

Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմանային բնակավայրերում և Իջևան-Բերդ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհների հատվածներում իրականացրել ենք մասնագիտական աշխատանքներ: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը.

«Փաստերով է ապացուցվում, որ անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը և որ պետական սահմանների որոշման` Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային կամ սահմանազատմանը:

Այս պահին ավարտման փուլում են փաստերի ամփոփման և վերլուծությունների աշխատանքները, որոնք կհրապարակվեն ավարտելուն պես»,- գրել  է  նա։

  • Կիսվել: