շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կապան-Տաթև ավտոճանապարհի խաթարված երթևեկությունը վերականգնվել է

Կապան-Տաթև ավտոճանապարհի խաթարված երթևեկությունը վերականգնվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 30-ին՝ ժամը 09:40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. երթևեկությունը վերականգնված է:

  • Կիսվել: