հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Կապահովվի տարկետման նոր համակարգի կիրարկումը. ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում

Կապահովվի տարկետման նոր համակարգի կիրարկումը. ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում

Կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով նոր տարկետման համակարգ է սահմանվել՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար:

Նշված հիմքով տարկետում ստանալը և առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար սահմանված պայմանը կատարելը հիմք են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Առաջարկվող կարգավորման նպատակն այն է, որ քաղաքացին աշխատելու համար տարկետման ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատվելու այլ հիմք չստեղծի և, աշխատելու պայմանը չկատարած, չազատվի զինվորական ծառայությունից:

  • Կիսվել: