հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է

Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է

Խերսոնի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ անցած Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է: Այն պետք է տևի մինչև նոյեմբերի 1-ը: Ռուսաստանը և Կիևը հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր դեռ չեն արձանագրել: Ընդհանուր առմամբ Խերսոնի ուղղությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են:

ԱՄՆ առաջին տիկինը, որի ներգրավվածությամբ ձեռք է բերվել հրադադարը, հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան սկսել են ականազերծման աշխատանքները՝ Օլեշկի մարդասիրական օգնությունը հեշտացնելու համար: Մելանյա Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ից լրագրողներ են ուղարկվել Օլեշկի՝ որպես դիտորդներ՝ արձանագրելու մարդասիրական առաքելության ընթացքը:

Կրեմլի տվյալով՝ ակնկալվում է, որ Օլեշկիի բնակիչները մարդասիրական օգնություն կստանան առաջիկա ժամերին, իսկ հեռանալ ցանկացողների համար տարհանում կիրականացվի:

Օրերս Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին ժամանակավորապես դադարեցնել Օլեշկի քաղաքի մերձակայքում ռազմական գործողությունները: Վերջին շրջանում քաղաքում հումանիտար ճգնաժամ էր ստեղծվել, չդադարող հարվածների հետևանքով անհնար էր դարձել հումանիտար օգնություն հասցնել այնտեղ մնացած բնակիչներին կամ տարհանում անցկացնել:

  • Կիսվել: