հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Կան զինվորներ և սպաներ, որոնք ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել. Ալեն Սիմոնյան

Կան զինվորներ և սպաներ, որոնք ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել. Ալեն Սիմոնյան

ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնել, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը մի զրույցի ժամանակ ասում, որ «էդ գերիներն իմ համար արդեն չկան»։

«Տեսնում եմ, որ Ֆեյսբուքում հաճախ էդ «հերոս» բառը բավականին արժեզրկվել է բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով», - ասաց Սիմոնյանը։
 

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է կանխակալ վերաբերմունք ձևավորել, եթե նախաքննությունը դեռ չի ավարտվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորել, ես ասում եմ, որ ՀՀ օրենքը, նաև վարչապետն է դրա մասին խոսել ԱԺ ամբիոնից, որ քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ նման դեպքերում պետք է պատասխանատվություն լինի։ Այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։

  • Կիսվել: