Այս ճանապարհը պետք է ունենա տրամաբանական ավարտ ՝ հաղթական. Սամվել Կարապետյանի եղբորորդի
«Դատարանի որոշումը մի մեծ ճանապարհի սկիզբ է, այս ճանապարհը պետք է ունենա տրամաբանական ավարտ ՝ հաղթական»,- դատարանի որոշումից հետո հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ մարդիկ այս մեկ անգամը սխալ հաշվարկ են արել. «Ոնց որ՝ չի կպնելու»։
«Բոլորիս մաղթում եմ հետևողական, ճիշտ պայքար, որ Հայաստանում ոչ մեկին չուզեն, չկարողանան առանց պատճառի կալանավորել, առանց պատճառի ուզեն զսպել իր հայացքների համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։
Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: