Իրանի իշխանությունները հաստատել են, որ ժամանակավորապես սահմանափակել են համացանցի հասանելիությունը
Հաշվի առնելով երկրում պահպանվող հատուկ իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով ագրեսորի կողմից երկրի կապի ցանցի օգտագործումը ռազմական նպատակներով և Իրանի ժողովրդի կյանքին ու գույքին սպառնացող վտանգը, օգտատերերի համացանց մուտքի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում։ Դրա մասին հայտնել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ հանրային կապի ծառայություններին և ներքին ծառայությունների հարթակներին հասանելիությունը պահպանվում է։