հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ջրի սակագինը չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

Ջրի սակագինը չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

Ջուր չի թանկանա և կպահպանվի գործող՝ 180 դրամ սակագինը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն՝ անդրադադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության՝ սակագնի բարձրացման հայտին։

«Ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել՝  եղած գինը կհաստատվի, այսինքն՝ որևիցե բարձրացում չենք ունենա»,- ասաց նա։

Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ ջրի սակագինը 191.4 դրամ է, սակայն պետության կողմից այն սուբսիդավորվում է։ Այժմ, ըստ նրա, հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի, 2020 թվականից պետությունն այլևս չի սուբսիդավորի։

  • Կիսվել: