կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն կլուծարվի

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն կլուծարվի

«Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունը կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 12-ին Երևանի ավագանու նիստում։

Միևնույն որոշմամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը կփոխվի, կազմակերպության գործունեության նպատակների մեջ կավելանան Երևան քաղաքի ջրային կառույցների շահագործման և պահպանման գործառույթները։ 

Ըստ հիմնավորման՝ «Ջրային կառույցներ» ՓԲ ընկերության հետագա գործունեությունը համարվում է ոչ նպատակահարմար։ Ընկերությունն ունի 132 աշխատակից, նրանցից 97-ը կտեղաբաշխվեն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ, ինչը հնարավորություն կստեղծի աշխատանքների արդյունավետ իրականացման համար: «Ջրային կառույցներ»-ի 35 աշխատակից կազատվի աշխատանքից։

 

  • Կիսվել: