կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ անձրևի, որոշ վայրերում՝ ձյան տեսքով

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ անձրևի, որոշ վայրերում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 7-9-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին և 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ։

  • Կիսվել: