ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները

Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները

Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Սամցխե Ջավախքի Գոման գյուղում գտնվող հայկական եկեղեցին ու տաճարի բակում գտնվող գերեզմանները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատների՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային ոսկորներ են ցրված։ Վնասվել են նաև պարիսպն ու շեմը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Armeniasputnik.am-ը հայտնում է, որ գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։

Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով:



  • Կիսվել: