երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Իզուր չէր, որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր՝ ծանրության մեծ մասն ընկած էր Մանվել Գրիգորյանի վրա․ փաստաբան

Իզուր չէր, որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր՝ ծանրության մեծ մասն ընկած էր Մանվել Գրիգորյանի վրա․ փաստաբան

Իզուր չէր, որ Վազգեն Սարգսյանը, ով ժլատ էր իր գովեստների մեջ, պաշտոնապես հայտարարեց, ասեց`ծանրության մեծ մասն ընկած է եղել Մանվելի վրա եւ նման պայմաններում անձին դանդաղ սպանել, դա անթույլատրելի է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Խնդիրը  կայանում է նրանում, որ այս երկու տարվա ընթացքում անձը դարձավ անդամալույծ եւ Հայաստանի բժշկությունն անզոր է գոնե կանխելու հիվանդությունների  վատթարացումը, իսկ դա արդեն հանրահայտ փաստ է դարձել, ոչ մեկ էլ դա արդեն չի վիճարկում»,- ասաց նա:

Փաստաբանը հերքեց այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու հետ վերադարձել:

«ներկայումս Մանվել Գրգորյանին դանդաղ սպանում են, ինչն անթույլատրելի է: Եթե ապացուցվի այդ արարքը, որ Գրիգորյանը կատարել է, առաջին քար գցողը ես կլինեմ, բայց նաեւ պետք է գնահատել անձը, իր կատարած արարքը: Թող ապացուցվի իր մեղքը եւ եթե դատարանը գտնի`մեղավոր է, թող գնա երկարաժամկետ դատապարտվի»,- ասաց նա:

  • Կիսվել: