հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան

Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին քիչ առաջ առանց որևիցե բացատրության անվասայլակով տեղափոխեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Մեզ միայն էպիկրիզը տվեցին, որ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ՝ հատկապես նյարդաբան։ Չգիտեմ՝ բանտում նյարդաբանը ինչպես է վերահսկելու նրան, նա մշտապես հսկողության տակ պետք է լինի:

Բոլորս շոկի մեջ ենք, գնացել էի տեսակցության, կերակրելու, գլխապտույտ ունի, չի կարողանում գլուխը շարժել, ակնագնդի վնասված հատվածում արյուն է լցվում անվտանգության աշխատակցի հարվածի պատճառով»,- մանրամասնեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ առողջական ծանր վիճակում գտնվող, Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին հիվանդանոցից կրկին բանտ են տեղափոխել։

Ավելի վաղ հայտնել էինք՝ 18-ամյա դպրոցական, Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա։

Դավիթի մայրը այս ընթացքում չի կարողացել որդուն տեսակցել:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից։

 

  • Կիսվել: