երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19։45-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19։45-ի դրությամբ

Մարտի 19-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, բքի պատճառով Գավառի տարածաշրջանի միջպետական ավտոճանապարհը, Թթուջուր -Նավուր ճանապարհահատվածը դժվարանցանելի են։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Արարատի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: