Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:30-ի դրությամբ
Մարտի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:
՛՛Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։
Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։


