կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17:30-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17:30-ի դրությամբ

Հունվարի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:

՛՛Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։

Արտաշատի, Արարատի, տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: