կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։00-ի դրությամբ

Մարտի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում կատարվելու են քարաթափման մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: