երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը զգուշացրել է, որ կհարվածի Իսրայելին ու Դուբային

Իրանը զգուշացրել է, որ կհարվածի Իսրայելին ու Դուբային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) զգուշացրել է, որ «Նահատակ Սուլեյմանի» օպերացիայի շրջանակներում կհարվածի ԱՄԷ-ի Դուբայ քաղաքին ու իսրայելական Հայֆային, եթե այդ երկրների տարածքներից օդանավեր օդ բարձրանան իր վրա հարձակվելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին մասնակից է համարում իր հրամանատարի սպանությանը. «Այս հանցագործության շրջանակներում մենք Իսրայելին առանձին չենք դիտում ԱՄՆ-ից»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

  • Կիսվել: