հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Իրանում հայկական գերեզմաններ են պղծել

Իրանում հայկական գերեզմաններ են պղծել

Իրանի Իսֆահան քաղաքում պղծել են հայկական գերեզմաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրանահայ Արգին Կարախանյանը՝ հրապարակելով պղծված գերեզմանների նկարները: Նկարներում երևում են մի քանի կոտրած գերեզմանաքարեր և խաչեր:

Հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմի պատճառներն ու հեղինակները դեռ չեն բացահայտվել:

  • Կիսվել: