հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանում հայ ֆերմերը գործադրել է մակրո ոռոգման նոր ծրագիր (տեսանյութ)

Իրանում հայ ֆերմերը գործադրել է մակրո ոռոգման նոր ծրագիր (տեսանյութ)

Իրանի Բուին Միանդաշտ քաղաքի Զարնեհ գյուղում բնակվող հայ ֆերմերը ներկայացվել է Սպահան նահանգում անձրևային ոռոգում իրականացնող օրինակելի գյուղատնտես, գրում է parstoday.com-ը: 

Բուին Միանդաշտի գյուղատնտեսական ջիհադի կազմակերպությունը նշելով, որ քաղաքի ընդհանուր 11000 հա հողատարածքի ավելի քան 65 տոկոսը հագեցած է ոռոգման նոր համակարգերով, հայտարարել է. «Ամենամեծ նախագիծը, որն ունի 420 հա տարածք, իրականացվել է Իրանում հայազգի ֆերմեր Ջանի Նազարյանի ջանքերով»:

Կառավարությունը դրամաշնորհներ է տրամադրել իրանահայ քաղաքացուն այս ծրագիրն իրականացնելու համար:

Բուին Միանդաշտի ջրի և հողի փորձագետ Սառա Մոհամադին ասել է.«Այս ծրագրի իրագործման հետևանքով մշակվող տարածքը 100 հեկտարից դարձել է 420 հա և բացի ոռոգման արդյունավետության 70 տոկոս աճից, արտադրությունը մեկ միավորի տարածքի համար կրկնապատկվել է»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: