Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը․ G7
«Իրանական ճգնաժամի» կարգավորումը պետք է հանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կարգավորման, ասված է «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որ հրապարակել է Կանադայի կառավարությունը։
«Իրանը տարածաշրջանային անկայունության ու ահաբեկչության գլխավոր աղբյուրն է։ Մենք հետևողականորեն հայտարարում ենք, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։ Մենք վճռականորեն կոչ ենք անում, որպեսզի իրանական ճգնաժամի կարգավորումը հանգեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ավելի ընդգրկուն թուլացման, այդ թվում՝ Գազայի հատվածում»,- նշել են գագաթնաժողովի մասնակիցները։