հինգշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2022
Իրանահայ համայնքը նշեց Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը

Իրանահայ համայնքը նշեց Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը

Ահավասիկ երկրորդ տարին է ինչ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում բոլոր միջոցառումները տեղի են ունենում առցանց ձևաչափով, գրում է parstoday.com-ը:

Այսօր Ապրիլի 24-ին Թեհրանի հայկական երեք թեմերում Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անցկացվեցին առցանց ձևաչափով:

Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում , Թ.Հ.Թ. առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսյանի նախագահությամբ,եկեղեցու բակում տեղադրված Բյուրավոր նահատակների հուշարձանի մոտ տեղի ունեցավ փառաբանական –բարեխոսական աղոթք,եկեղեցական հայրերի և դպրաց դասի կողմից:

Միջոցառումը մեկնարկեց առավոտյան աղոթքով ,որից հետո սրբազան հայրը իր հայրական խոսքը ուղղեց :Օրվա արարողությանը արտահայտվեցին՝ Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի անդամ Վահե Թարոյանը և Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը:Ապա ընթերցվեց օրվա հաղորդագրությունը և ներկաները ծաղիկներ մատուցելով նահատակների հուշարձանին և խնկարկելով հարգեցին նրանց անմեռ հիշատակը:

Միջոցառմանը ներկա էին ՝Իրանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը ,Թեհրանի հայ Կաթողիկե համայնքի և Ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդներն ու հովիվները,Թեհրանի ազգային մարմինների ու միությունների մեկական ներկայացուցիչներ:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: