ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ինքնությունը պահելու համար շատ կարեւոր է, որ պահպանվեն պետական ինստիտուտները․ Դուլյան

Ինքնությունը պահելու համար շատ կարեւոր է, որ պահպանվեն պետական ինստիտուտները․ Դուլյան

Դեկտեմբերի 10-ին, գուցե եւ առաջինը խորհրդային միության տարածքում,  մենք որոշեցինք, որ անկախ լինելու մեր այս իրավունքը միայն ու միայն համաժողովրդական հանրաքվեով կարող ենք մենք աշխարհին ներկայացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած համաժողովին հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը: 

«Մենք գնացինք այդ քայլին եւ անկախության հանրաքվեն իրականացնելով ցույց տվեցինք, որ սա ամբողջ Արցախի, նախկին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական կամքն է նրանց երազանքն է: Մենք այն ժամանակ անկախ պետություն հռչակելով փորձում էինք Հայաստանին զերծ պահել միջազգային սանկցիաներից եւ բոլոր վտանգներից: Եւ հիմա որ խոսում են վտանգի մասին, պետք է հիշեն, որ Արցախում երբեք ՀՀ-ի վտանգ չեն ստեղծել»,-ասաց նա: 

Արցախի ԱԺ նախկին նախագահը նշում է, որ արցախյան ինքնությունն ու պետական ինստիտուտները միամյանց փոխկապակցված են, եւ պետք է զուգահեռաբար պահել երկուսն էլ: 

«Եթե մենք ուզում ենք, որ Արցախի երիտասարդ սերունդը մոռացության չտա հայրենիք վերադառնալու, Արցախը վերադարձնելու թեման, եթե դրան գումարվի ինքնության կորուստը սա շատ լուրջ հարված կարող է լինել հայության այս հատվածի համար: Իսկ որ Արցախը կրել է հայության պատիվն ու արժանապատվությունը, պահել է ազատության ու անկախության դրոշը կրողի կարգավիճակը անհնար է մի քանի ամսում մոռանալ»,- ասաց նա:

Ղուլյանը նշում է, որ ինքնությունը պահելու համար շատ կարեւոր է, որ պահպանվեն պետական ինստիտուտները: 

  • Կիսվել: