շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ինչու էր Փաշինյանի անվտանգության աշխատակիցը ավտոմատ բռնել

Ինչու էր Փաշինյանի անվտանգության աշխատակիցը ավտոմատ բռնել

Աժ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չնայած Հայաստանում իրադարձություններ են եղել, բայց ինքը երբեք ավտոմատով չի շրջել փողոցներում։ Այս համատեքստում սոցիալական ցանցերում հրապարակվել է այն տեսանյութը, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը մեքենայից ավտոմատն ուղղել էր մարդկանց ուղղությամբ։

 

«Դուք տեսել եք ավտոմատի փողը, շատ բնական է։ Անվտանգության աշխատակիցները զինված են և իրենք ունեն հստակ գործառույթ։ Փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա, ինչ ասես կա։ Ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա կիրառել։

Տա Աստված, որպեսզի այդ անհրաժեշտությունը չլինի։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը երբեք ավտոմատով ժողովրդի առաջ հանդես չի եկել։ Եվ ինքը կոնկրետ նշեց, թե ինչի համար է դա հնչեցնում։ Բոլորն էլ հասկացան, ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանն ընդամենն արձանագրել է, որ իրեն ժողովուրդը երբեք փողոցներում ավտոմատով չի տեսել, երբ Հայաստանի փողոցներում ժողովուրդն իր կամքն էր դրսևորում»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: