ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ինչու է ՏՄՊՊՀ-ն գրություն ուղարկել խմբագրություններին. պարզաբանում է Գեղամ Գևորգյանը

Ինչու է ՏՄՊՊՀ-ն գրություն ուղարկել խմբագրություններին. պարզաբանում է Գեղամ Գևորգյանը

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՏՄՊՊՀ-ն գրություն ուղարկել խմբագրություններին՝ հաշվետվություն պահանջելով, որտեղ պետք է նշվի ամբողջ ներքին խոհանոցը, հարկային մանրակրկիտ  հաշվետվություն, գովազդային քաղաքականության մանրամասների ներկայացում:

Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ի պահանջը պարունակում է կոմերցիոն գաղտնիք և ՏՄՊՊՀ-ն այն մարմինն է, որ իրավունք ունի ստանալ թե առևտրային, թե հարկային գաղտնիքներ:

«Սա բնավ կապ չունի մամուլի գործունեության հետ: Գիտեք, որ մենք հայտարարել էինք, որ մեդիա և ինտերնետ դաշտում գովազդի շուկայի ուսումնասիրություն ենք անում, դա չի նշանակում որևէ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարույթ: Այսինքն՝ ուսումնասիրությունը անում ենք, որ տեսնենք, թե շուկայում ինչ խնդիրներ կան, կառուցվածքը, մրցակցության աստիճանը հասկանանք:  Դա առաջին հերթին ուղղված է մամուլի շահերի սպասարկմանը, քանի որ եթե գովազդի դաշտը մրցակցային է, իսկ մամուլի հիմնական կամ միակ եկամտի աղբյուրը պետք է լինի գովազդը, դա նշանակում է, որ մամուլն ավելի մրցակցային կլինի: Հանգիստ եղեք, դա անում ենք հենց ի շահ մամուլի»,- ասաց  Գեղամ Գևորգյանը:

  • Կիսվել: