հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ինչպես խուսափել ականների և պայթուցիկ զինամթերքից վտանգներից․ իրազեկում է Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնը

Ինչպես խուսափել ականների և պայթուցիկ զինամթերքից վտանգներից․ իրազեկում է Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնը

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.

Օրերս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվել էր կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական, որը ԱԻՆ-ի ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել էր հետագա ոչնչացման։

Ականները և պայթուցիկ զինամթերքը կարող են դառնալ խեղվածության և մահվան պատճառ։

Վտանգից խուսափելու համար պետք է լինել իրազեկված։

Խուսափենք վտանգից. Կարմիր վահանակներով և դեղին ժապավենով նշագրված են ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթարկված տարածքները։

Հիշի՛ր, վտանգից խուսափելու համար արգելվում է մտնել նշագրված տարածքներ, տեղաշարժել, հանել կամ վնասել նախազգուշացնող վահանակներն ու ժապավենները։

Իսկ եթե հայտնվել ես վտանգավոր տարածքում՝

 

Կա՛նգ առ

Խուճապի մի՛ մատնվիր

Ձեռք մի՛ տուր

 

Մի՛ տեղաշարժիր

Մի՛ հարվածիր

Մնա նույն տեղում

Եթե միայնակ չես՝ բղավելով զգուշացրու մյուսներին, որ գտնվում ես վտանգավոր տարածքում

Թույլ մի՛ տուր ոչ մասնագետներին մոտենալ քեզ

Սպասի՛ր մինչև օգնությունը կժամանի

 

Զանգահարի՛ր անվճար թեժ գիծ՝ 0 8000 9000 կամ ԱԻՆ 911, Ոստիկանություն 1 02։

  • Կիսվել: