հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ինչ իշխանություն էլ լինի, եթե մենք համախմբված չլինենք, ոչ մեկը մեզ հետ հաշվի չի նստի․ Սասուն Միքայելյան

Ինչ իշխանություն էլ լինի, եթե մենք համախմբված չլինենք, ոչ մեկը մեզ հետ հաշվի չի նստի․ Սասուն Միքայելյան

Մարզային այցերի շրջանակում հունիսի 7-ին ԵԿՄ վարչության, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահները, վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ Արարատի մարզում էին՝ հանդիպում-քննարկում անցկացվեց մարզի երկրապահների հետ:

Ավելի քան 500 երկրապահ այսօր մասնակցում է զորավարժությունների։ Այս մասին երկրապահ կամավորականների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Նա նշել է, որ ԵԿՄ-ն իր մասնակցությունն է ունեցել հետպատերազմյան ժամանակաշրջանում, որպեսզի բանակը կարողանա նորից գալ իր մարտական վիճակին։

«Մենք՝ երկրապահներս, պետք է միշտ պատրաստ լինենք, մեր գերխնդիրը համախմբվածությունն է․ պարզ ասեմ՝ ինչ իշխանություն էլ լինի, եթե մենք համախմբված չլինենք, ոչ մեկը մեզ հետ հաշվի չի նստի։ Բոլոր իշխանությունների ժամանակ էլ դուք ականատես եք եղել այդ ամենին։ Դուք մեծ «զասլուգա» ունեք, որ այսօր ՀՀ կա, անկախ պետություն ունենք, ինքնիշխանություն ունենք, հանկարծ սա էլ չկորցնենք, ամեն վայրկյան մեր գործունեությամբ հասնենք կայունացման, ամրապնդման, ներքին քաղաքական խժդժությունը վերանա»,-հայտարարել է Միքայելյանը։

  • Կիսվել: