կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

Ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել՝ ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար։
 
Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:
 
Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
 
Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:
 
Անբավարար խոնավացում. ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:
 
Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է հանգեցնել մաշկի վնասման և ճաքերի առաջացման: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր՝ խոցելի մաշկը պաշտպանելու համար:
 
Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը կարող է չորացնել մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:
 
Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:
 
Արևից պաշտպանության անտեսում. ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը:

  • Կիսվել: