ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իմ որոշումն է, ես չեմ օգտվում ՊՊԾ-ից. Աշոտ Փաշինյան

Իմ որոշումն է, ես չեմ օգտվում ՊՊԾ-ից. Աշոտ Փաշինյան

ՀՀ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, չի օգտվում Պետական պահպանության ծառայությունից։ Այս մասին Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի գործով նիստի ժամանակ ասաց ինքը` Աշոտ Փաշինյանը։
 
«Պետական պահպանության ծառայությունից ես չեմ օգտվում, միևնույն ժամանակ ՊՊԾ ինքն է որոշում, ըստ իր օպերատիվ իրավիճակի կամ ըստ իր նպատակահարմարության, թե ում հանդեպ իրականացնի հսկողություն»,–ասաց նա։
 
Աշոտ Փաշինյանը ընդգծեց, որ այն ծառայությունը, որ իրականացնում է ՊՊԾ-ն սահմանված է օրենքով և որևիցե առնչություն չունի իր անձի շուրջ որպես քաղաքացի։
«Այսինքն` եթե ՊՊԾ–ն ինչ-որ իրավիճակում համարում է, որ ես պետական պահպանության տեսանկյունից հետաքրքիր անձ եմ և հարկ են համարում ինչ-որ ձևի իմ անվտանգությունը պահպանել, դա իրենց որոշումն է։ Ես չեմ օգտվում ՊՊԾ-ից»,–հավելեց վարչապետի որդին։

  • Կիսվել: