երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անձնապես ուրախ եմ․Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Հակոբյանի ազատ արձակման մասին

Անձնապես ուրախ եմ․Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Հակոբյանի ազատ արձակման մասին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձնապես ուրախ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

«Էթիկապես հիմա ճիշտ չի լինի, եթե ինչ-որ բան ասեն, քանի որ նիստը դռնփակ է եղել։ Դատական նիստը դռնփակ է եղել հենց Գայնե Հակոբյանի միջնոդրությամբ եւ ցանկությամբ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իր նախորդ հայտարարությանը, թե Գայանե Հակոբյանը պետք է մնա կալանքի տակ, Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ իր խոսքը եղել է այն մասին, որ օրենսգրքով կան շատ հոդվածներ, դրանցից մեկը վերաբերում էր նրան, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի։

«Արդարադատության նպատակլը ոչ թե պատժելն է այն մարդուն, որը մեղավոր է ճանաչվում, այլ նպատակն այն է, որ հանցանքները նվազեն։ Անձնապես ուրախ եմ, գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին։ Դա շատ կարեւոր է անկախ նրանից, թե ում է դա վերաբերում»,- ավելացրեց նա։ Աշոտ Փաշինյանը չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը։ ԻՆչ վերաբերում է խոսակցություններին, թե Գայանե Հակոբյանը նրա հետ գործարքի է գնացել, ապա Աշոտ Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ մի նման խոսակցություն չի եղել նրա հետ․ «Այստեղ գործարք չի եղել․ այն ինչ տեղի ունեցավ նիստի ըթնացքում, աքսիոմատիկ ճշմարտությունների շարունակությունն էր»։

  • Կիսվել: