շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի օրգաններս որևէ մեկին հանձնել. Արսեն Թորոսյան

Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի օրգաններս որևէ մեկին հանձնել. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ՝ ընդգծելով, որ միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունք ստանալու համար․ 

«Եղջերաթաղանթի փոխպատվաստումներն էլ են կարևոր, բայց երիկամի, լյարդի կամ, եթե մի օր մեզ հաջողվի, նաև՝ սրտի փոխպատվաստումները շատ ավելի կարևոր են։ 

Հայաստանում հեմոդիալեզ ստացող մոտ 1000 պացիենտ կա, և, ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ ի վերջո առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու։ Պարոն Գասպարյանը նշում է, թե գործելակարգերով ամեն ինչ կա։ Իհարկե, կա, օրենքն էլ 2002թ.–ից կա, բայց եթե այդքան հեշտ լիներ, արդեն կունենայինք գեթ մեկ նման դեպք»։ 

Ըստ նախկին նախարարի՝ մահը վատ բան է, բայց դա կարող է լինել նոր կյանքի սկիզբ. «Ես երբեք չեմ հրաժարվի մահվանս դեպքում իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց, եթե առողջ լինեն։ Մենք նաև այդ ուղղությամբ պետք է աշխատենք, որովհետև հակառակի ուղղությամբ աշխատողներ էլի կլինեն՝ կոնսպիրոլոգիաներ և այլն»։

  • Կիսվել: